Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Կարևորը՝ քաոս լինի ու ցնցումներ

Կարևորը՝ քաոս լինի ու ցնցումներ
06.11.2025 | 10:54

Փաշինյանն, ըստ այդմ, իրեն լավ է զգում, երբ կան ցնցումներ, երբ հանրության մեջ տիրապետում են հուզական ընկալումները, երբ տրամադրությունները հուզական լարումների վրա են: Այդ պայմաններում դատողականությունն ու ողջախոհությունը նահանջում են:

Ինչո՞ւ է նա այդպես վարվում: Ամեն ինչ, կարծում ենք, ունի շատ պարզ բացատրություն: Հուզական, ցնցումային տրամադրությունների պայմաններում ու միջավայրում շատ ավելի դյուրին է «սաղացնել» ցանկացած անընկալելի ու անադեկվատ բան:

Այսինքն, այն, ինչը հանդարտ հոգեվիճակում, կայուն միջավայրում ցանկացած հասարակություն ողջամտորեն կմերժեր, ավելին՝ կմերժեր նման բաներ առաջարկողին ու անողին, էմոցիոնալ բռնկման, քաոսի ու շփոթի պայմաններում կարող է և «մարսվել»:

Մեծ հաշվով, արդեն ավելի քան 7 տարի Նիկոլ Փաշինյանը ոչ թե կառավարում է երկիրը, այլ պետությունն ու հասարակությանը շարունակաբար քաոսում է, տանում իրարահաջորդ ցնցումների, պահում անընդհատ սթրեսային վիճակում:

Իսկ ի՞նչ անի, եթե ինքն էլ հրաշալի հասկանում է, որ այլ՝ նորմալ, հանգիստ պայմաններում ինքը պարզապես տապալված է:

Ու, որպեսզի շարունակի մնալ «ալիքի վրա», ընթանում է քաոսելու ճանապարհով: Խնդիրն այն է, որ նրա հետ նույն ուղղությամբ ընթանալ ցանկացողների թիվը կտրուկ նվազել է, ինչը որոշ հույսեր է հարուցում, որ այս տևական մղձավանջից ի վերջո դուրս կգանք:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 158

Մեկնաբանություններ